Սյունիքի մարզի Կապանում վնասվել է քաղաքը սնուցող ջրագիծը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 10-ին, ժամը 16.11-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մարզային փրակարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Կապանի Բաղաբերդ թաղամասում՝ կամրջի հարեւանությամբ,վնասվել է քաղաքը սնուցող խմելու ջրի ջրագիծը:
Դեպքի մասին տեղեկացվել են Սյունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության համակարգման վարչության պետ Ս. Ավետիսյանը, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ--ն եւ Սյունիքի ՈԲ: Կապան-Երեւան միջպետական ավտոճանապարհը երթեւեկելի է միակողմանի: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից իրականացվում են վերանորոգման աշխատանքներ:




























