Moody`s գործակալությունը նվազեցրել է Եվրամիության երկու առաջատար ավտոմոբիլային ընկերությունների՝ իտալական Fiat-ի եւ ֆրանսիական Peugeot-ի վարկանիշները: Համապատասպան տեղեկատվությունը տարածվել է այսօր համաշխարհային ֆինանսական շուկաներում:
Fiat-ի վարկային վարկանիշը նվազել է մինչեւ ՎԱԶ, ընկերության արժեթղթերի վարկային հեռանկարը հաստատվել է որպես «բացասական»: Նույնքան նվազել է նաեւ PSA Peugeot Citroen-ի վարկանիշը: Այս ընկերության վարկային վարկանիշը բացասական է, հաղորդում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը:
Moody`s-ի վերլուծաբանները նշել են, որ երկու ընկերությունների վարկանիշների նվազեցումը պայմանավորված է Եվրամիության ավտոմոբիլային շուկայում պահպանվող դժվարություններով:




























