Թուրքիայի Ադըյաման նահանգի Քահթա շրջկենտրոնում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով միկրոավտոբուսի վարորդն ու 2 ուղեւորներ դուրս են թռել պատուհանից։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Քահթայի փողոցներից մեկով ընթացող բեռնատարը հարվածել է խաչմերուկն անցնել ցանկացող ուղեւորներով լի միկրոավտոբուսին։ Հարվածի հետեւանքով միկրոավտոբուսի վարորդն ու 2 ուղեւորները պատուհանից դուրս են թռել՝ ստանալով ծանր մարմնական վնասվածքներ։

Սարսափելի ավտովթարը տեսագրվել է ճանապարհային անվտանգության տեսախցիկով։