Հունվարի 19-ին, ժամը 09.35-ին ՀՀ ոստիկանության Ակադեմիայի 1-ին կուրսի ուսանող, 1993 թ. ծնված Վիլիկ Գրիգորյանը ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել ՀՀ ոստիկանության Ակադեմիայի ուսումնական մասնաշենքի 5-րդ հարկի լսարանից:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրան ժամը 10.20-ին, «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ Վիլիկ Գրիգորյանն ընթացիկ ստուգարքները բարեհաջող էր հանձնել, առաջին քննությունից ստացել էր լավ գնահատական, եւ ըստ Ակադեմիայի ղեկավարության եւ դասախոսների` որեւէ հոգեկան շեղում չի նկատվել նրա վարքագծում: Ըստ բժշկի տեղեկանքի` Վիլիկ Գրիգորյանն ի վիճակի չէ հաղորդում տալու: Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանության պետի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն:




























