Երեւանի Հալաբյան փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում,առաջացել է հողաշերտի նստվածք: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 20-ին, ժամը 09.24-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին, դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ նշված վայրում առաջացել է մոտ 15-20 քմ մակերեսով ասֆալտային հատվածի նստվածք, որը իրենից վտանգ չի ներկայացնում: Կստեղծվի հանձնաժողով ստեղծված իրավիճակը գնահատելու, արտակարգ իրավիճակի առաջացման պատճառները հայտնաբերելու եւ կանխելու նպատակով: