«Եթե նախկին ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը կարծում է, որ հարուստ է, կարող է խաչմերուկները կտրելով անցի, մարդկանց վրա քշի, ոչ միայն շոու, այլեւ այնպիսի կոցերտ կկազմակերպեմ, որ էլ ասելու չի» :Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Նրա խոսքով, ինքը չի կարող հանդուրժել, երբ խաչմերուկներ են հատում, ուղակի վարում են մարդկանց ուղղությամբ: «Եթե ասում է, որ շոու է, շատ ճիշտ են անում: Երբ շոու ես անում` շոուին շոուով են պատասխանում: Եթե մտածում ես, թե փող, ի՞նչ է նշանակում է, որ արտոնություներ ունես այս երկրում: Ես Տիգրան Արզաքանցյանին խորհուրդ եմ տալիս թող լավ ապրի եւ , ոչ մի քիլեր էլ իրեն ման չի գա»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:

Ինչ վերբերում է «Եզդի Ջնդի»-ի` Ջնդի Ամալյանի թիկնազորի զինաթափման փաստին, Գասպարյանն ասաց, որ Ջնդին լուրջ երեւույթ է: «Կամ, որ ասում են ոստիկանության աշխատող են: Նրանք ոստիկանության աշխատող են ինչքանո՞վ: Մոտեցումը եղել է այսպես, բարեկամ ծանոթներին ընդունել են ու զենքը տվել են ձեռքը. նստեցրել կողքը:Այդպես չի կարող լինել, մոտ հարյուրից ավել մարդ է հանվել եւ դեռ կհանվի: Դա արդեն կրիմինալ է»,- ավելացրեց Վլադիմիր Գասպարյանը: