Արարատի մարզի Բյուրավան գյուղում երեկ` հոկտեմբերի 23-ին ինքնասպանություն է գործել 77-ամյա Վարդիթեր Մուրադյանը: Այս  մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին  Բյուրավան գյուղի բնակիչները: Համագյուղացիների պատմելով` կինը բերանի մեջ շոր է դրել եւ այդ կերպ շնչահեղձ լինելու միջոցով ինքնասպանություն գործել: 

Բյուրավանցիները փոխանցեցին, որ Վարդիթերը բազմազավակ մայր էր, ապրել է փոքր որդու հետ եւ շատ աշխատասեր ու առաքինի կին է եղել: Համագյուղացիները նշում են, որ ինքնասպանության պատճառը հավանաբար հիվանդությունն է եղել: