ԱՄՆ-ում 2012 թ.-ի ամենաանվտանգ մեքենաներ են ճանաչվել ճապոնական արտադրության մեքենաները. «թոփ-10»-ի մեջ ճապոնացիները նվաճել են միանգամից յոթ հորիզոնական: Համապատասխան վարկանիշը կազմել է Consumer Reports պարբերականը` իր 1,2 մլն բաժանորդների տվյալների հիման վրա, ովքեր գնահատել են սեփական մեքենաները:
Վարկանիշային ցուցակում ճապոնական 90 մոդելներից 86-ը լավ թվանշաններ են ստացել: Նրանցից 35-ը ամենաբարձր բալերին են արժանացել, իսկ ամենամեծ վստահությամբ առանձնացել է Toyota Prius C հիբրիդը: Ամերիկյան մեքենաների թվում ամենաքիչ բողոքները հասցեագրվել են Cadillac CTS-ին, հաղորդում է motor.ru-ն:
Ցուցակի վերջին 28 տեղերը զբաղեցրել են Ford եւ Lincoln ապրանքանիշերը: Մասնագետները նշել են, որ ամենաշատ պարսավանքները ստացել են Explorer, Fiesta եւ Focus ապրանքանիշերը:
ԱՄՆ-ում 2012 թ.-ի ամենավստահելի մեքենաների մոդելների «թոփ-10»-ն այսպիսինն է.
1. Scion
2. Toyota
3. Lexus
4. Mazda
5. Subaru
6. Honda
7. Acura
8. Audi
9. Infiniti
10. Kia





























