2009 թ. ընթացքում Երեւան քաղաքում գրանցվել է անձի դեմ ուղղված հանցագործությունների 1287 դեպք (2008 թ.` 523), որից բացահայտվել է 1121-ը (2008 թ.` 276):

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունցից NEWS.am-ին հայտնում են, որ հանցագործությունների բացահայտման տոկոսը կազմել է 93,6 (2008 թ.` 71,3 տոկոս):

Վարույթում գտնվող քրեական գործերով հանցագործությունների թիվը եղել է 1399 (2008 թ.` 605): Բացահայտման տոկոսը եղել է 91,1:

2009 թ. ընթացքում մայրաքաղաքում գրանցված` անձի դեմ ուղղված հանցագործությունների շարքում զգալի թիվ են կազմել դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (582) եւ առողջությանը ծանր վնաս պատճառելու (88) դեպքերը: Նշված ժամանակահատվածում մայրաքաղաքում կատարվել է սպանության` 28 (2008 թ.` 40), սպանության փորձի` 10 (2008 թ.` 16), սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված` 19 (2008 թ.` 14), բռնաբարության` 4 (2008 թ.` 8) դեպք: