Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր հրդեհ է գրանցվել Եկատերինբուրգի սննդի պահեստներից մեկում։
Կրակը մարելիս երեք հրշեջներ թեթեւ վնասվածքներ են ստացել։ Այժմ նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվում։
Հրդեհի մասին ահազանգը ստացվել է 8։55 րոպեին։ Հրդեհի մակերեսը 3.5 հազար ք/մ է եղել։ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ կրակը մարվել է տեղի ժամանակով 11։00-ին։




























