Թուրքիայի Սաքարիա նահանգի Սափանջայի շրջանում ձերբակալվել է արաբ զբոսաշրջիկ, ով մեղադրվում է պատի ժամացույցով բուժքրոջ գլխին հարվածելու համար։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ արաբ զբոսաշրջիկն իր 5-ամյա աղջկա հետ զբոսնել է, երբ երեխային վրաերթի ենթարկել մի ավտոմեքենա։ Վնասվածքներ ստացած երեխային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ բժիշկը տեղում չէ։ Բուժքույրը զանգահարել է շտապօգնություն՝ աղջկան այլ բուժհաստատություն տեղափոխելու համար։

Արաբ զբոսաշրջիկը կատաղել է, որ բուժքույրն իր աղջկան որեւէ բուժօգնություն չի ցուցաբերում եւ վիճել նրա հետ։ Արաբ զբոսաշրջիկը, չտիրապետելով իրեն, պատից կախված ժամացույցը պոկել եւ կոտրել է աղջկա հանդեպ անտարբերություն ցուցաբերող բուժքրոջ գլխին։ 

Ոստիկանությունը ձերբակալել է արաբ զբոսաշրջիկին եւ բացատրություն վերցնելուց հետո ստորագրությամբ ազատ արձակել։