Բրիտանական ավտոարտադրող Aston Martin-ի բաժնետոմսերի ստուգողական փաթեթը վաճառքի է հանվել:  Aston Martin-ի բաժնետոմսերի 64%-ի սեփականատեր եւ գլխավոր ներդրող քուվեյթական Investment Dar Co ընկերությունը գնորդների որոնմանը ներգրավել է Rotsсhild խորհրդատվական ընկերությանը:

Ամենահավանական գնորդ է համարվում հնդկական Mahindra & Mahindra Ltd ավտոհսկան: Պոտենցիալ երկրորդ գնորդը կարող է դառնալ ճապոնական ավտոշինարարական Toyota ընկերությունը, գրում է utro.ru-ն:

Նշվում է, որ գործարքը բարդանում է բարձր գնի պատճառով, որը տերերը պահանջում են վաճառքի համար: Investment Dar-ը մտադիր է Aston Martin-ի բաժնետոմսերը  վաճառել 800 միլիոն դոլարով, այսինքն՝ գրեթե նույն գնով, որքանով նրանք այն ձեռք էին բերել 2001թ. նախորդ սեփականատեր Ford Motor ընկերութունից: Ենթադրվում է, որ վաճառքի պատճառը ֆինանսական պարտքն է, որը Investment Dar Co-ն պետք է շուտափույթ մարի: