Հունվարի 24-ին, ժամը 20.25-ին Տավուշի մարզային ոստիկանությունից ստացված տեղեկության համաձայն` Երևան-Իջեւան ավտոճանապարհի 119-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտովթար, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Դեռևս չպարզված հանգամանքներում՝ «ԳԱԶ-24» մակնիշի 57 ՏԼ 039 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի 643 ԼԼ 36 պետհամարանիշի բեռնատարին: Պատահարի հետևանքով «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Դիլիջանի Օրջոնիկիձեի 79/14 հասցեի բնակիչ, 1956 թ. ծնված Էդիկ Թովմասյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջևանի հիվանդանոց: Ժամը 3-ին տուժածը հիվանդանոցում մահացել է:




























