Նոյեմբերի 12-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երեւան-Իջեւան ճանապարհի 72-րդ կմ-ին  «BMW X-5»  մակնիշի ավտոմեքենան Իջեւանի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել այդ գոտուց դուրս կայանված  «ԻԺ-2715»  մակնիշի ավտոմեքենայի, ապա` չգործող կամրջի երկաթբետոնյա կոնստրուկցիային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, թե բախումների հետեւանքով «BMW X-5»-ի սրահում գտնվող 1985 թ. ծնված Խաչատուր Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ եւս երկու տղամարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: