Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել «Խորհուրդ Սրբոյ Պատարագի Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ» գործը` աշխատասիրությամբ Տ. Տիրատուր քահանա Սարդարյանի (Գերմանիայի հայոց թեմ) եւ պրոֆ. դոկտ. Գաբրիելա Վինկլերի (Թյուբինգենի համալսարան):
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, թե աշխատությունը Ս. Պատարագի հայերեն գ(րաբար) տեքստի հանդիպադիր թարգմանությունն է գերմաներեն լեզվի: Գրքի սկզբում զետեղված ընդարձակ առաջաբանում անդրադարձ է կատարվում Հայոց Պատարագի մասերին, բացատրվում ինչպես ընդհանուր հատվածների, այնպես էլ առանձին արտահայտությունների իմաստը:
Աշխատությունը նախատեսված է թե ծիսական օգտագործման եւ թե Ս. Պատարագի ուսումնասիրության համար:




























