Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից համաձայնեցված՝ ղարաբաղյան հարցի կարգավորման հիմնարար սկզբունքների փաստաթղթի պրեամբուլայում առկա է ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը։

Ինչպես պարզ է դարձել NEWS.am-ի իրազեկ աղբյուրներից, փաստաթղթում նշվում է նաեւ հետագա բանակցություններում ԼՂՀ մասնակցության մասին։

Նշենք, որ հունվարի 25-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում Մադրիդյան փաստաթղթի պրեամբուլա է ձեռք բերվել։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի հայտնել լրագրողներին, թե հատկապես ինչ է ամրագրված փաստաթղթում։ Նա, սակայն, նշել է, որ «բանակցությունները վերացական դաշտից տեղափոխվել են հստակության դաշտ»։ Նրա խոսքով, կարեւոր է, որ կա ընդհանուր փոխհասկացողություն, եւ կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները։

Այսօրվա եռակողմ հանդիպումը իր ձեւի մեջ հինգերորդն է։