ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Նաիրի Պետրոսյանը համոզված է, որ հայկական պատվիրակության մանդատները եւ լիազորությունները ԵԽԽՎ-ում կվերահաստատվեն, քանի որ պատվիրակությունը ձեւավորվել է՝ ելնելով օբյեկտիվ չափանիշներից, որոնք բխում են ԵԽԽՎ կանոնադրությունից։ Նման տեսակետ նա հայտնեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։
Նաիրի Պետրոսյանի կարծիքով, հայկական պատվիրակության մանդատները կվերահաստատվեն ըստ ընթացակարգի։ «Ամեն ինչ ըստ ընթացակարգի կլուծվի։ Հարցը կքննարկվի կոմիտեում, որից հետո լիագումար նիստ դուրս կգա»,- համոզմունք հայտնեց նա։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը հունվարի 25-ին չի հաստատել հայկական պատվիրակության մանդատները։




























