Տրանսցենդենտալ մեդիտացիան օգնում է էականորեն նվազեցնել ինֆարկտի եւ կաթվածի ռիսկը: Նման եզրակացության են եկել ԱՄՆ Այովա նահանգի Institute for Natural medicine and Prevention-ի գիտնականները:
Ինչպես գրում է The Daily Mail-ը, հետազոտության համար գիտնականները պատահական ձեւով 201 կամավորներ են ընտրել, որոնց միջին տարիքը 59 է: Նրանց մի մասը զբաղվել է տրանսցեդենտալ մեդիտացիայով, իսկ մնացածը հաճախել են առողջարարական դասընթացների (այդտեղ պատմում են դիետաների եւ ֆիզիկական վարժությունների մասին):
Աշխատանքի ընթացքում գիտնականները պարզել են, որ սրտի հիվանդություն ունեցող մարդիկ, ովքեր օրական երկու անգամ, 20-ական րոպեով զբաղվում են տրանսցենդենտալ մեդիտացիայով, 48 տոկոսով ավելի քիչ են ենթարկվում ինֆարկտի ու կաթվածի ռիսկի, քան մյուսները, ովքեր 5 տարի հաճախել են առողջարարական կուրսերի:





























