Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին հունվարի 25-ին հանդիպում է ունեցել Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանի հետ:
ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են հունվարի 26-ին Երեւանում կայանալիք հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 8-րդ նիստի օրակարգային հարցերը, ինչպես նաեւ` երկու պետությունների փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը:
Հիշեցնենք, որ վաղը՝ հունվարի 26-ին Վրաստանի վարչապետը ժամանելու է Հայաստան:




























