Այս տարվա գարնանը կարող է ձեռք բերվել ղարաբաղյան հակամարտության համաձայանգիրը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի եւ Ղարաբաղի հակամարտությունների գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը՝ մեկնաբանելով Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման փաստը:
«Ես հուսով եմ, որ կողմերը գտնվում են բանակցությունների վերջում: Համաձայնագրի կքնման համար շատ հանդիպումներ են անհրաժեշտ եւ դա տեղի կունենա ոչ այսօր»,- ասել է Լենմարկերը ադրբեջանական «APA»-ին:
Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ այսօր կարելի է տեսնել, որ «կողմերն ավելի են մոտենում, եւ համաձայնագրի կնքումը կարող է լինել այս տարվա գարնանը»:
Նշենք, որ ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը տարաաշրջանային այց է կատարելու մարտի սկզբին:
Մարտի 6-7-ին նա լինելու Ադրբեջանում, որտեղ հանդիպումներ կունենա երկրի նախագահի, խորհրդարանի նախագահի եւ ԱԳՆ ղեկավարի հետ:
Լենմարկերը նաեւ հայտնել է, որ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում հանդիպումներ է ունենալու ադրբեջանցի խորհրդարանականների հետ, որոնց հետ քննարկելու է նաեւ ղարաբաղյան հակամարտությունը:
Նշենք, որ դեռ 2009թ. դեկտեմբերին էր Լենմարկերը կանխատեսում, որ ղարաբաղյան հակամարտությունը մոտենում է վերջնագծին:




























