ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը երեկ «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Եվրասիական միությունը Հայաստանի համար զարգացման հեռանկար չպարունակող նախագիծ է։

«Հայաստանի ուղղությունը պետք է լինի դեպի եվրոպական արժեքները, եւ սա ամենեւին էլ չի նշանակում, որ մենք պետք է գնանք եվրոպական արժեքների հետեւից. Մենք պետք է առաջին հերթին դրանք այստեղ հաստատենք։ Մեր հասարակությունը, երկիրն այլ ճանապարհ չունի, քան ժողովրդավարության, եվրոպական արժեքների հաստատումն ու ամրապնդումը։ Մենք պարզապես դատապարտված ենք սրան, ուղղակի մեր հասարակությունից է կախված, թե որքան շուտ կկարողանանք դրանք հաստատել»,- ասել է նա։ Հարցին, թե արդյոք Եվրասիական միությանն անդամագրվելը կխոչընդոտի՞ Հայաստանի ինտեգրմանը ԵՄ-ին, Դավիթ Շահնազարյանը պատասխանել է, որ դրանք միմյանց հակասող կառույցներ են»,- գրում է «168 ժամը»։