Նոյեմբերի 16-ին, ժամը 03.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 1987 թ. ծնված Լեւոն Ա.-ին, այնուհետեւ բախվել վերջինիս «Կիա-Ռիո» մակնիշի ավտոմեքենային եւ դիմել փախուստի, հայտնում են Ոստիկանությունից:

Լեւոն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Նույն օրը ոստիկանները պարզել են, որ վրաերթը, «Միցուբիշի-Պաջերո» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 1983 թ. ծնված Գառնիկ Մ.-ն:

Քննությունը վարում է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժինը: