«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ նոյեմբերի 19-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 407 դրամ: Նոյեմբերի 16-ի համեմատ դոլարը բարձրացել է ընդամենը 0,01%-ով կամ 0.04 կետով:
Բորսայում այսօր վաճառվել է 3.7 մլն դոլար: Բոլոր գործարքներն էլ կատարվել են միեւնույն փոխարժեքով:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի փոխարժեքի էական փոփոխություններ չկան՝ դոլարը գնվում եւ վաճառվում է 405-408.5 դրամ միջակայքում:
Forex միջազգային շուկայում դոլարը թուլանում է բոլոր հիմնական արժույթների նկատմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսում հարկերի բարձրացման եւ ծախսերի կրճատման համաձայնություն չի կայացվել: Եվրոյի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 1,2777 դոլար:
Դոլարը թուլացել է նաեւ Ռուսաստանի ֆինանսական շուկայում: Ռուսաստանի Կենտրոնական բանկн այսօր փոքր-ինչ բարձրացրել է ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ՝ 1 դոլարն արժե 31,6677 ռուբլի:





























