Մարտական հերթապահության ժամանակ քնելու պատճառով 20-ամյա Ա. Ղ.-ն ծեծի է ենթարկել եֆրեյտորին: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն, 20-ամյա Ա. Ղ.-ն Հայաստանի ՊՆ N զորամասում մարտական հերթապահության ժամանակ քնելու պատճառով ծեծի է ենթարկել եֆրեյտոր Հ. Պ.-ին:

Քրեական գործ է հարուցվել 359 հոդվածի 1-ին մասով` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով: Այս արարքը պատժվում է կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: