Այն, որ մեր վարորդների թվում բազմաթիվ են «ջիգիթները», կարելի է համոզվել` հետեւելով, թե ինչ է կատարվում մայրաքաղաքի փողոցներում: Ճանապարհային երթեւեկության քաոսը մեծապես կախված է արագության գերազանցման հետ, սակայն ՃՏՊ-ների հիմնական պատճառներից է նաեւ «քյալլագյոզությունը»:
Կան, իհարկե, նաեւ այլ պատճառներ, որոնք վթարների են հանգեցնում, օրինակ, ավտոմեքենայի տեխնիկական վիճակը, վարորդների կողմից երթեւեկության կանոնների խախտումները:
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին ճանպարհային ոստիկանության կողմից ճանպարհային երթեւեկության կանոնների եւ տրանսպորտային միջոցների շահագործման խախտման 674 դեպք է գրանցվել, ինչը 41 դեպքով (կամ 6,5%-ով) ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ճիշտ է, մահացու ելքով պատահարների թիվը նվազել է` 142-ից հասնելով 130-ի, սակայն դա մխիթարանք չէ:
Մայրաքաղաքի ծայրամասերի նախագծումը, որն արդեն հնարավոր չէ փոխել, իր հերթին է դժվարություններ ստեղծում: Շատ երկրորդական ճանապարհներ ուղղակի անցնում են բնակելի միկրոշրջանների բակերով` դպրոցներից, մանկական խաղահրապարկներից վտանգավոր հեռավորության վրա:
Հեռուստաընկերություններից մեկով այս թեմայով քննարկման ժամնակ խոսվում էր նաեւ ինքնաշեն արգելապատնեշների մասին: Բնականաբար, ոստիկանները, ոչ առանց հիմքի, պնդում էին, որ ապօրինի ստեղծված արգելապատնեշները հաճախ պատահարի պատճառ են դառնում:
Սակայն լավ կյանքից չէ, որ բնակիչները երբեմն բետոնե «արգելապտանեշներ» են կառուցում: Եւ լավ կլինի, որ ոստիկանները ոչ թե քննադատեն նրանց, այլ օպտիմալ լուծում գտնեն: Առանց ստանդարտ արգելքների` «ինքնաշեն պառկած ոստիակններին» քանդելը, որոնց նպատակը վարդոներին ստիպելն է արագությունը նվազեցնել, նշանակում է թույլ տալ բարձր արագությամբ երթեւեկությունը բազմամարդ վայրերում:
Կան ճանապարհային երթեւեկությունը կանոնակարգելու այլ մեթոդներ եւս: Զարգացած շատ երկրներում քաղաքի «քնած» շրջաններում արգությունը չի թույլատրվում գերացանզել 40-ից: Իսկ տեղադրված տեսախցիկները զգոնությամբ հետեւում են այդ կարգի պահպանմանը:
Ի դեպ, տարիներ առաջ Երեւանի փողոցներից մեկում ականատես դարձա սլացող ավտեմեքենայի կողնմից քաղաքացու վրաերթի դեպքի: Բարեբախտաբար, հետիոտնի համար, ով փորձում էր անցնել չկարգավորված խաչմերուկը, ամեն ինչ ավարտվեց կապտուկներով միայն: Սակայն զարմանալին այն էր, որ վարորդը ոստիկան էր: Այդ դեպքում ի՞նչ պահանջել մյուս քյալլագյոզներից:
Ալբերտ Խաչատրյան





























