Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանում բազմաթիվ օրենսդրական ակտեր են ընդունվել, որոնք կարգավորում են զորակոչի ոլորտը: Նրա խոսքով, բանակում զգալիորեն նվազել է կոռուպցիան: Համաձայն USAID-ի անցկացրած հարցումների՝ բնակչության միայն աննշան մասն է բանակը համարում կոռումպացված, ինչը չի կարելի ասել ոստիկանության կամ հարկային ծառայության մասին:

Խոսելով զորակոչիկների մասին՝ Կարապետյանը նշել է, որ այսօր խնդիրն այն է, որ զինակոչային տարիքի են հասել «մութ ու ցուրտ տարիներին» ծնվածները: Այն ժամանակ ծնելիությունը կրճատվել էր 40 հազարով: Այսինքն, նրա խոսքով, զինակոչիկների քանակը նվազել է: Սակայն, ըստ Կարապետյանի, այդ ճեղքը լրացնում են պայմանագրային զինծառայողները: Նա նշել է, որ բազմաթիվ են անձինք, որ ցանկանում են անցնել պայմանագրային ծառայության: Իսկ աշխատավարձը կազմում է 100 հազար դրամ: