Նոյեմբերի 23-ին ԱԺ-ում լսումներ են անցկացվելու «Սերմերի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխության վերաբերյալ։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Հիշեցնենք, որ կառավարությունն ուզում է օրենքից հանել սերմերի փորձաքննության համար անհրաժեշտ երկու տարի ժամկետը եւ պարզեցնել սերմեր ներկրելու գործընթացը։ ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովը նախկինում դրական եզրակացություն է տվել օրինագծին, սակայն այժմ հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահի օրոք հանձնաժողովը դեմ է օրինագծին եւ համարում է, որ ներկրված սերմերը պետք է երկու տարի փորձաքննություն անցնեն։ Ի դեպ,ԱԺ իրավաբանական վարչությունը եւս բացասական եզրակացություն է տվել օրինագծի վերաբերյալ»,- գրում է «Ժամանակը»։