Նոյեմերի 21-ին, ժամը 04.59-ին ահազանգ է ստացվել, որ Վայք - Սիսիան ավտոճանապարհին՝ «Զանգեր» կոչվող հատվածի մոտակայքում, «Ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի հետեւանքով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն։ Քաղաքացուն հետադարձ զանգ կատարելու արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Վայոց Ձորի մարզի տարածքում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթեւեկելի հատված, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Վայոց Ձոր. մերկասառույցի հետեւանքով բեռնատարը դուրս է եկել երթեւեկելի մասից
Տեղադրություն




























