Նոյեմբերի 21-ին Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի հերթական նիստը, հայտնում են ԱԳՆ-ից:

Հանդիպման շրջանակում քննարկվել են Կանադայի ու Հայաստանի հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ է եղել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Սաֆարովի գործի` դրա վրա ունեցած ազդեցությանը, Մեծ Եղեռնին, սիրիահայերի խնդիրներին եւ խորհրդարանական փոխայցելություններին: