Շիրակի մարզում 2000 ԱՄՆ դոլարի դիմաց 45-ամյա Ա. Հ-ն հանձն է առել համագյուղացու որդու ծառայությունը կազմակերպել Հայաստանում: Այսինքն` այնպես անել, որ նա ԼՂՀ-ում ծառայության չանցնի: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն, 45-ամյա  Ա. Հ.-ն համագյուղացի Հ.Ո.-ից խաբեությամբ վերցրել, հափշտակել է խոշոր չափի՝ 2000 դոլար, այն բանի համար, որ համագյուղացու որդու ծառայությունը կազմակերպի Հայաստանում, սակայն խոստումը չի կատարել:

Քրեական գործ է հարուցվել 178 հոդվածի 2-րդ կետի 2-րդ մասով` խարդախություն,  որը կատարվել է խոշոր չափերով: Սույն հոդվածը պատժվում է 4-8 տարվա ազատազրկման:

Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալը: