Լոս Անջելեսում միջազգային ավտոսրահի բացման նախաշեմին, որտեղ ներկայացվելու է Toyota RAV4-ի նոր տարբերակը, համացանցում են հայտնվել քրոս-օվերի առաջին լուսանկարները:
Արտաքնապես չորորդ սերնդի Toyota RAV4-ը զգալի փոփոխություններ կրել: Ճապոնական ընկերության դիզայներները ձգտել են մեքենային սպորտային տեսք հաղորդել եւ դա նրանց հաջողվել է:
Մոդելն ունի Auris մոդելի ոճով նոր սուրանկյուն ռադիատորի ցանց եւ ձգված լուսարձակներ: Թափքի հետեւի մասումնոր հսկայական լուսարձակներ եւ մոդիֆիկացված բամպերներ են հայտնվել:
Toyota RAV4-ի սրահը նույնպես զգալի փոփոխությունների է ենթարկվել, հաղորդում է «Ավտոռամբլեր»-ը:
Նոր մոդելն ունի 178 ձիաուժով բենզինային շարժիչ եւ 3,5 լիտր ծավալով 268-ուժանի բենզինային ագրեգատ:
Նոր քրոս-օվերի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 28-ին՝ Լոս Անջելեսի միջազգային ավտոսրահում:




























