Հունվարի 26-ին Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի եւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կայացավ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը:
Վրացական «Կովկաս-պրեսս» գործակալության հաղորդմամբ, նիստի ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական եւ մարդասիրական համագործակցության խնդիրները, ինչպես նաեւ երկու պետությունների միջեւ գոյություն ունեցող իրավա-պայմանագրային հիմքի կատարելագործումը:
Հանձնաժողովի նիստն անցել է գործնական եւ մտերմիկ մթնոլորտում: Արդյունքում վարչապետները ստորագրել են համապատասխան արձանագրություններ:




























