«Լյուբե» խմբի մենակատար Նիկոլայ Ռաստորգուեւը դարձել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր: «Եդինայա Ռոսիա» կուսակցության համար նախատեսված ազատ մանդատը, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», երգչին է հանձնվել հունվարի 27-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում:
«Լյուբե» խմբի մենակատարը «Եդինայա Ռոսիայի» ցուցակում էր Ստավրոպոլի մարզից 2007թ. դեկտեմբերի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում:
Մանդատն ազատ էր մնացել Սերգեյ Սմետանյուկի պատգամավորության դադարեցման պատճառով, նա նշանակվել է Ուրալի դաշնային օկրուգում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցչի տեղակալ:
«Եդինայա Ռոսիայի» ղեկավարությունն արդեն իր աջակցությունն է հայտնել պատգամավոր Ռաստորգուեւին երիտասարդության դաստիարակության նրա գաղափարների իրականացման գործում, հաղորդում է «Էխո Մոսկվին»:




























