«Վարդանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությունը հունվարի 27-ին 38 միլիոն ՀՀ դրամի նվիրատվություն է կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին` գումարը փոխանցելով Հիմնադրամի բանկային հաշվին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխանցմամբ՝ նախորդ տարի գործարար ընտանիքի նվիրաբերած գումարով ԼՂՀ Մարտունու շրջանի Գիշի գյուղում կառուցվում է երկհարկանի դպրոց` նախատեսված 300 աշակերտի համար:

Նշենք, որ Վարդանյաններին է պատկանում «Մասիս տաբակ», «Գրանդ տոբակո», «Գրանդ Քենդի» եւ մի շարք այլ ձեռնարկություններ: