Վրաստանում ապամոնտաժել են եւս մեկ հուշարձան, որը նվիրված էր Հայրենական պատերազմում զոհված զինվորներին: Այսօր, հունվարի 27-ին, «Հանուն արդար Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ Դիոկնիսի Խուլոյսկի գյուղում ապամոնտաժել են այդ գյուղի պատերազմում զոհված զինվորների անունով ցուցանակ-հուշարձանը:

ИТАР-ТАСС- հաղորդմամբ, կուսակցության ներկայացուցիչներն ասել են, թե հուշարձանը ապամոնտաժվել է մի քանի օր առաջ Խուլոյսկի շրջանի ղեկավարության որոշմամբ եւ տեղափոխվել է նկուղ:

«Интерфакс»-ին տված հարցազրույցում կուսակցության քարտուղար Պիտեր Մամրաձեն նշել է, որ Քութաիսի Փառքի հուշահամալիրի տեղում արդեն սկսել են նոր նախաձեռնություններ՝ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին սիրաշահելու համար:

«Հանուն արդար Վրաստանի» կուսակցությունը իշխանությունների նման արարքները «անթույլատրելի է համարում» եւ իր բողոքն է հայտնում հուշարձանի ապամոնտաժման դեմ եւ տեղական իշխանություններին կոչ է անում վերականգնել այն:

Հիշեցնենք, որ 2009 թվականի դեկտեմբերի 19-ին Քութաիսիում ապամոնտաժվել էր Փառքի հուշահամալիրը: Հուշահամալիր պայթեցման ժամանակ զոհվել էր մի կին իր երեխայի հետ: