«Nabucco» գազամուղի ծրագիրը շարունակում է ֆինանսական լուրջ խնդիրներ ունենալ: Դժվարություններ կան նաեւ վարկեր ստանալու գործում: Այս մասին Բուդապեշտում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Nabucco Gas Pipeline GmbH" հիմնադիր տնօրեն Ռեյնխարդ Միտչեքը:

«Ընդհանուր գումարը, որն անհրաժեշտ է 3000 կմ երկարությամբ գազամուղը կառուցելու համար, 11.8 մլրդ դոլար է: Կոնսորցիումը մոտակա ժամանակներս պատրաստվում է դիմել միջազգային ֆինանսական կազմակերպություններին՝ վարկեր ստանալու համար»,-հայտարարել է Միտչեքը: