Նոյեմբերի 29-ին, ժամը 09.50-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղում գտնվող փափուկ կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է արտադրամասում եղած սպունգները վառարանի վրա ընկնելու հետեւանքով:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 10.50-ի սահմաններում` մարտական 2 հաշվարկի ուժերով:

ՀՀ ԱԻՆ Լոռու մարզի հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության կողմից կատարվում է հետաքննություն: