Նոյեմբերի 30-ին, ժամը 23.36-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տիգրան Պետրոսյան փողոցում` «Արայի ամրոց» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 29 ՕԼ 596 եւ «Օպել» մակնիշի 88 rr 909 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Փրկարարները «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւոր` 6-ամյա Վ. Վարդանյանին, ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:





























