Դեկտեմբերի 1-ին, ժամը 07.12-ին ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի եւ Բաբայան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ճտպ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Դեու» մակնիշի 30 ԼԼ 560 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին եւ շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` շտապօգնության բրիգադը վարորդ` 22-ամյա Ա. Պողոսյանին տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:





























