Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ստամբուլում անցկացրած հանդիպումներից հետո դեկտեմբերի 3-ի ուշ երեկոյան հեռացել է Թուրքիայից:
Ռուսաստանի նախագահը Թուրքիա էր ժամանել Թուրքիա-Ռուսաստան բարձր մակարդակի համագործակցության 3-րդ համաժողովի շրջանակներում: Նա Ստամբուլի Դոլմաբահչեի պալատում հանդիպում է անցկացրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որից հետո 2 ղեկավարները հանդես են եկել մամուլի ասուլիսով:
Ասուլիսի հիմնական թեմաները եղել են Մերձավոր Արեւելքի իրավիճակի հետ կապված, հատկապես Սիրիայի խնդրի շուրջ: Նշվում է նաեւ, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ 2012-2015-ի թվականների համար ստորագրվել է տնտեսական ոլորտին վերաբերվող 11 համաձայնագիր:
Մամուլում բազմից նշել էին, թե Պուտինի Թուրքիա այցի գլխավոր թեմաներն են Սիրիայի շուրջ իրավիճակը, հոկտեմբերին Անկարայում իջեցված օդանավի խնդիրը եւ Սիրիայի հետ սահմանին Patriot հրթիռների տեղակայման հարցը:





























