Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագիծը համակարգող խորհրդի ութերորդ նիստը կանցկացվի հունվարի 28-ից 29-ը Թբիլիսիում։
Այսօր Վրաստանի մայրաքաղաքում տեղի կունենա աշխատանքային խմբերի հանդիպումը, իսկ արդեն վաղը՝ հիմնական հանդիպումը՝ խորհրդի համանախագահ, Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի եւ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի մասնակցությամբ։
Հանդիպմանը, ինչպես նշված է Ադրբեջանի տրանսպորտի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, կլսվի խորհրդի վերջին նիստից հետո կատարված աշխատանքների մասին զեկույցը։
Կողմերը կքննարկեն նաեւ 200 մլն դոլարի չափով վարկին վերաբերող հարցեր, որ Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի շրջանակներում Ադրբեջանը Վրաստանին տրամադրել է Մարաբդայի ճանապարհը կառուցելու համար։
Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի շրջանակներում նախատեսվում է երկաթգծի 105 կմ երկարությամբ նոր ճյուղ կառուցել, որի 76 կմ կանցնի Թուրքիայի, 29 կմ՝ Վրաստանի տարածքով։



























