Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլլոմբի հրավերով դեկտեմբերի 5-9-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում կմասնակցի Լույսերի տոնի շրջանակում կազմակերպված միջոցառումներին:
Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլլոմբի, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը կմասնակցի նաև «Լիոն Լույսի փառատոն ֆորումի» շրջանակում անցկացվող գիտաժողովներին։
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ և բազմակողմ համագործակցության, ինչպես նաև 2013 թվականին Վալանս քաղաքում կայանալիք հայ–ֆրանսիական 2-րդ ապակենտրոնացված համագործակցության համաժողովին առնչվող հարցեր:



























