1988թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից մինչ օրս մարզկենտրոն Վանաձորը կրում է աղետի գոտի անունը: Վանաձորում երկրաշարժից հետ չնայած մի շարք բազմաբնակարան շենքերեւ հիմնովին ավերվեցին, սակայն դեռեւս 84 վթարային շենք, որը 2008թ-ի ուսումնասիրություններից հետո ճանաչվել է երրորդ կարգ, այժմ, նոր ուսումնասիրությունների արդյունքում դրանց կեսից ավելին կստանա անհապաղ քանդման հրահանգ, անօթեւանների շարքն ընգրկելով նշված շենքերի բնակիչներին եւս:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում օրերս Վանաձորի քաղաքապետարանի բնակֆոնդի հաշվառման եւ բաշխման բաժնի պետ Արա Մայիլյանն հաստատել էր, որ վերջին տարիներին նշված շենքերից եւ ոչ մեկում որեւէ ամրացման աշխատանքներ չեն իրականացվել:
Վանաձորի քաղաքապետարանի տրամադրած տվյալների համաձայն ընդհանուր առմամբ, Վանաձորի 84 երրորդ կարգի վթարային շենքերում մինչ օրս շարունակում է բնակվել մոտ 3280 մարդ, որոնց մեծ մասը բնակվում են սոցիալապես ծանր ու շենքային անմխիթար պայմաններում: Բնակիչների մի մասը իրենց իսկ անվտանգությունից ելնելով դուրս են եկել շենքից, ու տեղափոխվել վագոն տնակներ, մյուս մասն էլ երկրաշարժից մինչ օրս շարունակում ապրել կիսաքանդ շենքի պատերի ներսում:
Սպիտակի երկրաշարժը սկսվել է 1988 թ. դեկտեմբերի 7-ին, Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպե 22,7 վայրկյան (տեղական ժամանակով 11 անց 41րոպե 22,7 վրկ.), էպիկենտրոնը՝ սարքերի գրանցումների տվյալներով, ունի հետեւյալ կոորդինատները, լայնությունը 40092`, երկարությունը 44023`։ Հիպոկենտրոնի խորությունը, ըստ տարբեր մեթոդների եւ մոտեցումների, տարբեր է, սկսած 2,5 կմ-ից մինչեւ 10-15 կմ։ Դա բնական է, քանի որ օջախը, որպես տարածական, երկրաբանական մարմին, Ձորաշեն-Հալավար հատվածում դուրս է եկել երկրի մակերես, իսկ ընդերքում տարածվել է ամենաքիչը մինչեւ 15-20 կմ խորությամբ։ Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,0, իսկ անջատված էներգիան հավասար էր 1016 Ջոուլի։ Ուժգնությունն էպիկենտրոնում գնահատվում է 10 բալ։
1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը հետագայում անվանվեց Սպիտակի երկրաշարժ։ Երկրաշարժից եղան զանգվածային փլուզումներ, մարդկային զոհերը հասան տասնյակ հազարների։
Սպիտակի երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը, ուր ապրում էր մոտ 1 մլն. մարդ։
Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ եւ ավելի, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն։ Տուժել է 21 քաղաք եւ շրջկենտրոն, 342 գյուղ։ Անօթեւան է մնացել 51 հազար մարդ։ Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 20 հազար մարդ, որոնցից հոսպիտալացվել է 12500-ը, զոհերի թիվը կազմել է 25 հազար։ Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում՝ մոտ 15-17 հազար եւ Սպիտակում 4 հազար։
Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17 տոկոսը, դադարել է գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասել գյուղերին եւ ագրոարդյունաբերական համալիրին։ Վնասվել է գյուղատնտեսական նշանակության 600 կմ ջրային մայրուղին։ Մեծ վնաս է հասցվել նաեւ ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժել է ժողկրթության 917 օջախ։

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի




























