Հունվարի 26-ի դաժան սպանություն է տեղի ունեցել Արթիկ քաղաքում:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 26-ին, ժամը 17-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արթիկի մարզադաշտում տղամարդու դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 1989 թ. ծնված Վահագ Վարագյանի դիակը` իր անձնական օգտագործման «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի աջ դռան մոտ:
Արտաքին զննությամբ դիակի գլխի մասում հայտնաբերվել են բռնության հետքեր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հաջորդ օրը պարզվել է, որ Վարագյանին դանակահարել ու սպանել է 1981 թ. ծնված Ֆելիքս Չարչյանը:
Դանակն առգրավված է: Ֆելիքս Չարչյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:




























