Լոռի մարզի բնակիչ 51-ամյա Գ.Վ-ին մոր թոշակի համար ծեծել է մորը, ինչի արդյունքում վերջինս մահացել է: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գ.Վ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի  իր բնակարանի ննջասենյակում մոր՝ Լ. Վ-ի կողմից կենսաթոշակի գումարներն ընտանիքի կարիքների համար չծախսելու պատճառով վիճաբանել է վերջինիս հետ: Ընթացքում դիտավորյալ հարվածներ է հասցրել նրա գլխին եւ մարմնի տարբեր մասերին՝ Լ. Վ-ի առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ ի՞նչի հետեւանքով Լ. Վ-ը մահացել է:

Քրեական գործ է հարուցվել 112 հոդվածի  2-րդ մասի  4-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալը: Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 7-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: