ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Ղազախստանին, Տաջիկստանին, Թուրքմենստանին, Ուզբեկստանին եւ Պակիստանին Աֆղանստանում գտնվող ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի զորքերին ապահովել արտադրանքով, ապրանքերով,հանդերձանքով եւ ծառայություններով:
Այդպիսով, արեւմտյան լրատվական գործակալությունների հաղորդմամբ, վերոնշյալ երկրները իրավունք են ստացել մասնակցելու Պենտագոնի հայտարարած տենդերին:
1999 թվականին ընդունված «Առեւտրային համաձայնության» մասին օրենքի եւ 2009 թվականի հուլիսի 9-ին ստորագրված հուշագրի համաձայն, Պենտագոնը պարտավորվել է ձեռք բերել միայն ամերիկյան արտադրանք:
Պաշտպանության նախարարությունը ստիպված էր հատուկ վերապահումներ մտցնել համարժեք մասնակցության մասին առեւտրային լրացման մեջ, որը թույլ է տալիս Հարավկովկասյան եւ Կենտրոնական Ասիայի ընկերություններին պարենամթերք եւ սպառազինություն մատակարել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի զորքերին: Այս մասին հայտնում է CA-NEWS.




























