Աէրոբիկան ոչ միայն ֆիզիկական օգուտ է տալիս, այլեւ տարիքով մարդկանց մոտ խթնում է ուղեղի ակտիվությունը, պարզել են Նոր Զելանդիայի Օթագոյի համալսարանի գիտնականները:
Նրանց հետազոտության համաձայն, աէրոբիկայով զբաղվող ծեր մարդիկ մտավոր ունակությունների ստուգման թեստի ժամանակ ավելի բարձր ցուցանիշներ են արձանագրել, քան իրենց այն հասակակիցները, ովքեր ֆիզիկական ակտիվությամբ չեն փայլել: Աէրոբիկայով զբաղվող ծերերի մոտ նկատվել է հիշողության աշխատանքի բարելավում, նրանք ավելի հեշտությամբ են մտավոր խնդիրներ լուծել եւ մեքենա վարել, հաղորդում է Medical Xpress-ը:
Հետաքրքրական է, որ գիտնականները նմանատիպ բարելավում չեն նկատել աէրոբիկայով զբաղվող երեխաների եւ երիտասարդների շրջանում:





























