Անցած շաբաթ Բրյուսելի օդանավակայնում ձերբակալված YouPorn պոռնոկայքի սեփականատեր ֆաբիան Թիլմանին մեղադրել են հարկերը 60 մլն. ֆունտի չափով չվճարելու մեջ։ Այդ մասին հաղորդում է The Daily Mail թերթը։

Այն մասին, որ իբր Թիլմանը հարկերը չի վճարում, սկզբնապես հայտարարել է գերմանական Die Welt թերթը։ Ինչպես հավաստիացրել է պարբերականը, պոռնոհոլովակներում նկարահանվող եւ պոռնոմագնատի կայքում ցուցադրվող դերասանի վճարները վճարում է դստեր՝ Կիպրոսում գրանցված ընկերությունը։ Թերթի տվյալներով՝ դա հանդիսանում է հարկային օրենսդրության կոպիտ խախտում։ Միեւնույն ժամանակ Թիլմանը հայտարարել է, որ չի խուսափում հարկերից, այլ իր կարիերայի հետ համապատասխանեցնելով՝ վճարները նվազագույնի է հասցնում,հաղորդում է «Գազետա.ռու»-ն։

Տվյալ պահին Թիլմանը ձերբակալված է եւ արտաքսված է Գերմանիա։ Հիմա նա գտնվում է Քելնում՝ ոստիկանական մեկուսարանում։

Ֆաբիան Թիլմանին անվանում են պոռնոյի նոր արքա , իսկ որոշները՝ Մարկ Ցուկերբերգ՝ պոռնոյի աշխարհում։ 2007 թվականին նա հիմնեց Manwin Holding Sarl ընկերությունը եւ մի քանի տարվա ընթացքում վերածեց այն իսկական կայսրության։ Նրա ղեկավարության ներքո է գտնվում ավելի քան 35 պոռնոկայք, մասնավորապես՝ Brazzers-ը, YouPorn-ը, PornHub-ը եւ MyDirtyHobby-ն։ 2011 թվականին նրան հաջողվեց համոզել Ուոլ Սթրիթում գտնվող ներդրումային բանկին իրեն մի քանի մլրդ. դոլարի վարկ տրամադրել։ Հենց այդ տարում Թիլմանը համաձայնություն կնքեց Playboy-ի հետ։ Գերմանացու ընկերությունները գրանցված են Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Իռլանդիայում, Լյուքսեմբուրգում եւ Կիպրոսում։