Մեծ Բրիտանիայի միլիոնատերերի ավելի քան 20 տոկոսը մտածում է երկիրը լքելու մասին: Ընդ որում, նման ցանկության գլխավոր պատճառը ոչ թե բարձր հարկերն են, այլ՝ վատ եղանակը, հանցավորության մակարդակն ու բարձր գները: Այս մասին է վկայում հետազոտության տվյալները, որը կատարվել է Lloyds TSB բանկի պատվերով:
Հարցմանը մասնակցել են մեկ միլիոն ֆունթ սթերլինգից (շուրջ 1,6 մլն դոլար) ավելի ազատ միջոցներ ունեցող 1400 բրիտանացիներ: Նրանց 22 տոկոսը հայտարարել է, որ ներկայումս մտածում է առաջիկա երկու տարում երկրից հեռանալու մասին: Նախորդ տարի երիրը լքել ցանկացող միլոնատերերի թիվը կազմում էր 19 տոկոս, իսկ 1,5 տարի առաջ՝ 17 տոկոս:
Պատճառներից գլխավորը եղանակն է, որից դժգոհել է հարցվածների 2/3-ը, երկրորդ տեղում հանցավորության բարձր մակարդակն է, որի բողոքել է հարցվածների կեսը, իսկ բարձր գներից բողոքել է հարցվածների 45 տոկոսը, հաղորդում է Dni.ru-ն:



























