Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին հրամանագիր է ստորագրել Վասիլի Աբգարի Աթաջանյանին ԼՂՀ փոխարտգործնախարարի պաշտոնում նշանակելու մասին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի գլխավոր տեղեկատվական վարչությունում:
Վասիլի Աթաջանյանը ծնվել է 1950թ. հունվարի 5-ին: Ժամանակին նա զբաղեցրել է ԱԳ փոխնախարարի պաշտոնը, եղել է ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների, միջխորհրդարանական կապերի եւ տեղեկատվության հանձնաժողովի նախագահը, ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարը, ղեկավարել մի շարք ձեռնարկություններ:




























